Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2025 թվականի հոկտեմբերի 27-ին ընդունել է՝ «Կուսակցության տարեկան հաշվետվության ձևը, դրա լրացման և հրապարակման կարգը, հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը, ինչպես նաև տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» 2022 թվականի հուլիսի 22-ի» N 04-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումը։
Իրականացված փոփոխությունների արդյունքում պարզեցվել և բարելավել են կուսակցությունների տարեկան հաշվետվությունները Հանձնաժողով ներկայացնելու գործընթացը: Փոփոխությունների արդյունքում սահմանվել են՝
-
էլեկտրոնային համակարգի միջոցով կուսակցությունների տարեկան հաշվետվությունները ներկայացնելու ընթացակարգերը,
-
հաշվետվությունն էլեկտրոնային համակարգով ներկայացնելու անհնարինության դեպքում թղթային եղանակով ներկայացնելու ընթացակարգը,
-
տարեկան հաշվետվության ձևում ավելացվել են համապատասխան բաժիններ, ինչը հնարավորություն կստեղծի, որ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների «Մուտքեր Ելքեր» թերթում առկա «Այլ մուտքեր» և «Այլ ելքեր» տողերը լրացնելիս նաև ներկայացվեն դրանց առանձին բացվածքները,
-
նվիրատուների դեպքում՝ կլրացվեն նաև նվիրատուների հայրանունները (առկայության դեպքում), որը կլինի հրապարակային տվյալ,
-
տարեկան հաշվետվության ձևից հանվել է հետազոտությունների մասին աղյուսակը,
-
բնեղենով նվիրատվությունների հաշվարկման արդյունավետությունից ելնելով՝ սահմանվել է, որ տարեկան հաշվետվությամբ կներկայացվեն անշարժ գույքը կուսակցությանը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու վերաբերյալ բոլոր տվյալները, այդ թվում՝ գույքի վարձակալության կամ օգտագործան մակերես և տևողությունը:
Որոշումը պաշտոնապես հրապարակվել է 2025 թվականի նոյեմբերի 6-ին և ուժի մեջ մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/

