Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, շարունակելով լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրությունները, ներկայացնում է 2025 թվականի երրորդ եռամսյակի մամուլի հրապարակումների հիման վրա իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ տեղեկանքը:
Հաշվետու ժամանակահատվածում, Հանձնաժողովի կողմից մամուլի հրապարակումների հիման վրա ուսումնասիրվել են Հանձնաժողովի իրավասության շրջանակներում առերևույթ խախտումներ պարունակող թվով 40 հրապարակումներ, որոնցից 33-ը վերաբերել են հայտարարագրերին, 5-ը՝ շահերի բախմանը, 2-ը՝ վարքագծի կանոններին։
Տեղեկանքը հրապարակված է հաշվետվություններ բաժնում, հասանելի է հետևյալ հղումով:

