Շահերի բախումը և բարեվարքության կանոնները հանրային ծառայողների համար թեմայով հանդիպում՝ համայնքային ծառայողների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Նոյեմբերի 23-ին Արարատ Ինֆոտանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ճանաչողական բնույթի աշխատանքային քննարկում տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է Հանրային ծառայության մասին օրենքի իմաստով բարեվարքության համակարգի տարրերը, քննարկվել թեմային առնչվող մի շարք դետալներ։

Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են համայնքներում առկա որոշ խնդիրներ, որոնք վերաբերել են տեղական մակարդակում հայտարարագրման գործընթացին և Հանձնաժողովի կողմից մշակված Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների կիրառելիությանըԻնչպես նաև արտահայտել կարծիքներ՝ համեմատաբար փոքր համայնքներում շահերի բախումների անխուսափելիության մասին։

Լիլիթ Ալեքսանյանը մասնակիցներին ներկայացրել է Հանձնաժողովի գործունեության շրջանակում բարձրաձայնվող խնդիրների լուծման ուղղությունները և այդ համատեքստում կոռուպցիայի կանխարգելմանը միտված գործիքակազմը։

Քննարկումը կազմակերպվել է Արարատ Ինֆոտան կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

Scroll to Top