Հունվարի 16-27-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղի է ունեցել «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի Բաղադրիչ 1-ի գործողությունների շրջանակում հերթական հանիպումը։
Բաղադրիչ 1-ը ենթադրում է Հայաստանում հակակոռուպցիոն (բարեվարքության) կրթական և հանրային իրազեկման ծրագրերի մշակման և դրանց իրականացմանն աջակցման ոլորտում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների բարելավում։
Վերապատրաստողների վերապատրաստում (TOT) դասընթացին մասնակցել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 12 աշխատակիցներ։ Դասընթացը վարել են ծրագրի փորձագետներ Հանս Յոակիմ Ռիգերը և դոկտոր, պրոֆեսոր Պատրիցիա Սուվաժը:
TOT դասընթացի նպատակն է զինել ԿԿՀ աշխատակիցներին անհրաժեշտ գործիքակազմով, մշակել միասնական մեթոդաբանություն, որով կառաջնորդվեն աշխատակիցները հանրային իրազեկման արշավների շրջանակներում։
Թվինինգ ծրագրի շրջանակներում Հանձնաժողովի համար կմշակվեն՝ TOT ծրագիր և նյութերի նախագիծ, բարեվարքության և կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ վերապատրաստման հայեցակարգ՝ ուղղված պետական պաշտոնյաներին, մասնագիտական վերապատրաստման դասընթացներ և նյութեր բարեվարքության և կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ հանրային ծառայության բոլոր պաշտոնյաների համար։