2025 թվականի հոկտեմբերի 30-ից 31-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները, Մասնագիտական կրթության ուսուցման և զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) հետ համագործակցությամբ, անցկացրեցին վերապատրաստման դասընթացներ Շիրակի մարզի ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների շրջանում՝ ներկայացնելով Հանձնաժողովի կողմից մշակված՝ «Հակակոռուպցիոն կրթությունը ՄԿՈՒ ոլորտում» մոդուլի մեթոդական ձեռնարկը (այսուհետ՝ նաև Ձեռնարկ):
Հանդիպումներին մասնակցեցին Շիրակի մարզի թվով 14 ՄԿՈՒ հաստատությունների ավելի քան 20 դասախոսներ: Հանդիպումների ընթացքում դասավանդողները ծանոթացան Ձեռնարկում ներառված թեմաներին, առաջարկվող գործիքներին և մեթոդներին, ինչպես նաև գիտելիքների ամփոփման նպատակով նախատեսվող մասնակցային, իրավիճակային և դերային խաղերի անցկացման մեթոդներին: Հանդիպումներն անցան ակտիվ քննարկումների և առաջարկությունների մթնոլորտում, մասնակիցները դրական գնահատեցին Ձեռնարկի ներդրումը հակակոռուպցիոն կրթության շրջանակներում անցկացվող դասընթացներին:









