Ապրիլի 5-ին Եվրոպական միության/Եվրոպայի խորհրդի՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի միջոցառումների երրորդ փուլի շրջանակում կայացան Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի 2-րդ օրվա միջոցառումները:
Հարկ է նշել, որ, նախանշված արդյունքի համաձայն, դասընթացի ավարտին բարեվարքության հարցերով կազմակերպիչները և վերապատրաստողների վերապատրաստողները կտիրապետեն, թե ինչպես կիրառել հանրային ծառայողների տիպային կանոնները, այդ թվում՝ օգտվելով ուղեցույցից՝ որպես վերոնշյալ կանոնների բացատրական փաստաթուղթ: Ակնկալվում է, որ վերապատրաստվողները 8 դասից բաղկացած դասընթացի ընթացքում կյուրացնեն հետևյալ թեմաները՝
- կանոնների հիմքում ընկած ընդհանուր սկզբունքները և դրանց մեկնաբանությունը (օրինականություն, համաչափություն, բարեխղճություն, հանրային շահին հավատարմություն և այլն).
- էթիկայի և վարքագծի միջև տարբերությունը.
- պարտադիր և ոչ պարտադիր (խրախուսական) կանոնների տարբերությունը.
- կանոնների կիրառման ժամանակ մարդու իրավունքների խնդիրների հետ առերեսվելու հավասարակշռման թեստ.
- էթիկայի կանոններ (բարեխղճություն, հանրային շահին հավատարմություն, թափանցիկություն և հաշվետվողականություն).
- նվերների ընդունման արգելք ու շահերի բախման նորմեր.
- հարգանք այլոց հետ հաղորդակցվելիս, հանրային վարքագիծ, ԶԼՄ–ների հետ շփում.
- ոչ հրապարակային տեղեկությունների օգտագործման արգելք, հանրային ռեսուրսների օգտագործում.
- խտրականության արգելքի սկզբունքները, քաղաքական չեզոքություն, ազդարարների պաշտպանություն.
- ոչ պարտադիր (խրախուսական նորմեր):