Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամը մասնակցել է տարածաշրջանային սեմինարի

2014 թվականի հունիսի 26-ից 27-ը Ալբանիայի Տիրանա քաղաքում տեղի է ունեցել «Կոռուպցիայի կանխարգելում. Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի միտումներն ու հաջողված փորձի օրինակները» սեմինարը, որին մասնակցել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արտակ Սարգսյանը: Սեմինարը կազմակերպվել էր ՏՀԶԿ (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Հակակոռուպցիոն ցանցի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ), ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի ու ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի կողմից: Միջոցառումը հյուրընկալել են Ալբանիայի Տեղական հարցերով պետական նախարարը, Հակակոռուպցիոն հարցերով ազգային համակարգողը և Պետական կառավարման և իննովացիայի պետական նախարարը: Դրան մասնակցել են  25 երկրների կոռուպցիայի կանխարգելման պատասխանատուներ և ընտրված հասարարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Արևելյան Եվորպայից, Կենտրոնական Ասիայից և այլ երկրներից: Սեմինարը հնարավորություն է ընձեռել քննարկելու կոռուպցիայի կանխարգելման համաշխարհային միտումներն ու խնդիրները, կոռուպցիայի կանխարգելման արդյունավետ գործիքների և դրանց կիրառման լավագույն փորձը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության դերն այդ գործընթացում:

Scroll to Top