Շրջանառվել է պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի Կանոնագիրքը

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովին վերապահվել է պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների (կանոնագիրք) ընդունման լիազորությունը:

Կանոնագրքի նպատակն Է հանրային ծառայությունում բարեվարքության մշակույթի ներդրումն ու շարունակական զարգացումը, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարք և պատասխանատու վարքագծի ապահովումը, հանրության վստահության ամրապնդումը հանրային ծառայության նկատմամբ, կոռուպցիայի նկատմամբ զգոնության ապահովումը և դրա նկատմամբ անհանդուրժողականությունը և վարքագծի սկզբունքների կիրառման միասնականության ապահովումը։

 Առաջարկում ենքՊետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորիդատավորիբարձրագույն դատական խորհրդի անդամիդատախազիքննիչի),  համայնքների ղեկավարներինրանց տեղակալներիերեվան համայնքի վարչական շրջանների ղեկավարներինրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների (կանոնագիրքը) նախագծի վերաբերյալ Ձեր  առաջարկությունները ներկայացնել Հանձնաժողովին: 

Scroll to Top