Մայիսի 17-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» հակակոռուպցիոն կրթական ծրագրի շրջանակներում այս անգամ այցելել էին Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոց:
Բանախոսները կիսվել են կոռուպցիայի, դրա պատճառների և տեսակների, կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների, կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների մասին՝ կարևորվելով կոռուպցիայի կանխարգելման գործընթացում երիտասարդների դերն ու նշանակությունը:
Հանդիպման ընթացքում աշակերտները կիսվել են իրենց պատկերացումներով և քննարկել իրավիճակային դեպքեր, առաջադրել լուծումներ:
Կարևորելով համանման հանդիպումները՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել այցելություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որտեղ աշակերտները, կխորացնեն դասընթացի արդյունքում ձեռք բերած գիտելիքները: