«Կոռուպցիայի կանխարգելման կարևորությունը և ԿԿՀ-ի դերը» խորագրով աշխատաժողով ՔՀԿ ներկայացուցիչների համար

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) սեպտեմբերի 11-ին կազմակերպել էր «Կոռուպցիայի կանխարգելման կարևորությունը և ԿԿՀ-ի դերը» խորագրով աշխատաժողով ՔՀԿ ներկայացուցիչների համար: Միջոցառման նպատակն էր ՔՀԿ ներկայացուցիչներին ծանոթացնելու կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմերին, ստեղծելու արդյունավետ համագործակցություն` կանխարգելման մեխանիզմների կիրառման, կատարելագործման և հանրային վերահսկողության գործընթացներում։

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես է եկել Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը՝ նշելով, որ նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս ոչ միայն ներկայացնելու Հանձնաժողովի գործունեությունը, այլ նաև ամրապնդում են գործընկերային հարաբերությունները՝  նպաստելով թափանցիկ և հաշվետու կառավարման համակարգի կայացմանը։

Հանդիպման ընթացքում Հանձնաժողովի աշխատակիցների կողմից ներկայացվել են մի շարք թեմաներ, որոնք վերաբերել են անհամատեղելիության պահանջների, շահերի բախման, այլ սահմանափակումների կառուցակարգերին,  հայտարարագրման համակարգին, կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողությանը, բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություններին և այլն: Ծավալվել է քննարկում օրենսդրական բացերի և առկա մարտահրավերների վերաբերյալ:

Քննարկումների ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկներն ու  դիտարկումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելման կառուցակարգերի կատարելագործմանը՝ ընդգծելով երկուստեք համագործակցության կարևորությունը:

Scroll to Top