Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2025 թվականի հուլիսի 30-ին ընդունել է Հանձնաժողովի՝ ««Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու մասին» 2022 թվականի հունիսի 17-ի N 02-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 03-Ն որոշումը։

Իրականացված փոփոխությունների և լրացումների արդյունքում պարզեցվել է մրցութային գործընթացը, նվազեցվել է մի քանի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի իրականացման համար միևնույն կազմակերպության կողմից հաղթող ճանաչվելու հավանականությունը՝ ապահովելով անցկացվող մրցույթի արդյունավետությունը, թափանցիկությունը, ինչպես նաև ավելի լայն մասնակցայնության հնարավորությունը։

Որոշումը պաշտոնապես հրապարակվել է 2025 թվականի օգոստոսի 1-ին և ուժի մեջ մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.arlis.am/hy/acts/210194/latest:

Scroll to Top