«Հանրային ոլորտի էթիկան Հայաստանում և ԵՄ-ում» թեմայով համաժողով

Հանձնաժողովը 2012 թվականից ակտիվ համագործակցում է Եվրոպական միության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ՝ ՍԻԳՄԱ (SIGMA) ծրագրի շրջանակներում և 2013 թվականի ապրիլի 19-ին կազմակերպել է “Հանրային ոլորտի էթիկան Հայաստանում և ԵՄ-ում” թեմայով համաժողով, որի ընթացքում ներկայացվել են հանրային ոլորտի էթիկայի եվրոպական համակարգերն ու դրանց զարգացման փորձը, ինչպես նաև էթիկայի զարգացման եվրոպական լավագույն փորձի կիրառման հնարավորությունները Հայաստանում:

 

Համաժողովին բացման խոսք է ունեցել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն ղեկավար Տրայան Հրիսթեան՝ կարևորելով Հայաստանում հանրային վստահության կառուցումը էթիկայի համակարգի զարգացման ճանապարհով: Ընդարձակ ելույթով հանդես է եկել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը և խոսել էթիկայի համակարգի ձեռքբերումների ու բացերի մասին, այդ թվում՝ գույքի և եկամուտների հայտարարագրերի օրենսդրության, շահերի բախման, էթիկայի կանոնների, հանձնաժողովի կարողությունների և այլն: Քննարկվել են Հայաստանի հանրային ոլորտի էթիկային առնչվող խնդիրների լուծման հնարավորություններն ու էթիկայի համակարգի զարգացման հեռանկարները:

Scroll to Top