- Մայիսի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով), ԵՄ փորձագետներ Սվեն Իվենսի և Թորստեն Փիթերսի մասնակցությամբ տեղի է ունեցել «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի Բաղադրիչ 1-ի 1.2 ենթաբաղադրիչի շրջանակում մայիսի 29-ից հունսի 2-ը նախատեսված առաքելության գործողությունների քննարկումը։Աշխատանքային քննարկումն ուղղված էր ուսուցիչների համար նախատեսված` կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության թեմայով աշխատաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
- Հայաստանում Եվրոպական քոլեջ հիմնադրամի կառավարում 3-րդ կուրսի և գործավարություն՝ լեզվի խորացված իմացությամբ 4-րդ կուրսի ուսանողները 2023 թվականի մայիսի 11-ից մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում իրենց մասնագիտական և կառավարչական պրակտիկան էին անցկացնում Հանձնաժողովում:Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացել են Հանձնաժողովի գործունեությանը, կառուցվածքին, մասնագիտական գործառույթ իրականացնող ստորաբաժանումներ՝ հայտարարագրերի վերլուծության վարչության գործառույթներին, մասնավորապես՝ հայտարարագրման գործընթացին, մեթոդական ջակցության վարչության գործառույթներին և հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության գործառույթներին, մասնավորապես՝ հանրային ծառայողների բարեվարքության համակարգի տարրերին, անհամատեղելիության պահանջներին և այլ սահմանափակումներին, իրավիճակային խնդիրների միջոցով օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումներին և վերջինիս հիմքով համապատասխան մեկնաբանություններին:
- Մայիսի 30-ին Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները հյուրընկալվել են Հանձնաժողովում «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակներում:Հանդիպման ընթացքում աշակերտներին ներկայացվել է մի շարք թեմաներ՝ «կոռուպցիա» հասկացության, դրա դեմ պայքարի միջոցների, հակակոռուպցիոն բարեփոխումների, կոռուպցիայի դրսևորումների, պատճառների, տեսակների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի, կոռուպցիայի ընկալման համաթվի վերաբերյալ:
- Մայիսի 31-ին Հանձնաժողովը՝ (այսուհետ՝ Հանձնաժողով), կարևորելով հակակոռուպցիոն կրթական ծրագրերի ներդրումը և հակակոռուպցիոն իրազեկվածության բարձրացումը՝ ԵՄ Թվինինգ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ծրագրի բաղադրիչ 1-ի 1.2 ենթաբաղադրիչի շրջանակներում կազմակերպել է «Կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածությունը և վերջինիս կանխարգելումը հանրակրթության միջոցով» խորագրով աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակն էր նույն բաղադրիչի նախորդ առաքելությունների արդյունքում հակակոռուպցիոն կրթության բովանդակության և դասավանդման մեթոդների վերաբերյալ ուսուցիչների և վերապատրաստողների համար մշակված նյութերի գործնական փորձարկումը, դրանց վերաբերյալ մասնակիցներից հետադարձ կապի ստացումը և դրան հաջորդող աշխատանքների միջոցով տեղայնացումը:Ծրագրի շրջանակներում նախատեսվում է միջազգային փորձագետների կողմից 100 ուսուցիչների և վերապատրաստողների վերապատրաստում, որոնք այնուհետ իրենց գիտելիքները և կարողությունները կփոխանցեն մյուս ուսուցիչներին:Վերապատրաստումներն իրականացվելու են երկու հիմնական ուղղություններով՝ հակակոռուպցիոն կրթության մասնագիտական վերապատրաստումներ հասարակագիտության ուսուցիչների համար և հակակոռուպցիոն կրթության ընդհանուր վերպատրաստում կրթության կազմակերպիչների և մյուս առարկաների ուսուցիչների համար:
- Մայիսի 31-ին տեղի է ունեցել քննարկում Factor TV-ում, որին մասնակցում էր Հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Նարինե Ավետիսյանը:Ավելին՝հղում:
- Հունիսի 1-ին Հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղի ունեցավ «Կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածությունը և վերջինիս կանխարգելումը հանրակրթության միջոցով» խորագրով աշխատաժողովի ամփոփումը, որը ենթադրում էր նաև միջազգային փորձագետների կողմից հանրակրթության ոլորտի համար մշակված նյութերի՝ հայկական միջավայրի համար տեղայնացման հնարավորությունները:Հանդիպմանը ներկա էին Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները, ԵՄ Թվինինգ ծրագրի փորձագետները, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, «Փրոջեքթ Հարմոնի» ընկերության հայաստանյան գրասենյակի, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներ, վերապատրաստողներ:Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ կարծիքների փոխանակում, աշխատաժողովի մասնակիցները կիսվեցին իրենց դիտարկումներով: Ներկաները քննարկեցին ԵՄ փորձագետների կողմից հանրակրթության ոլորտի համար մշակված հակակոռուպցիոն կրթության վերաբերյալ նյութերը, ինչպես նաև դրանք ինստիտուցիոնալ առումով ներդնելու հնարավորությունները:
- Հունիսի 2-ին տեղի է ունեցած Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի «ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ ելույթ է ունեցել Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։Ավեին՝հղում:
- Հունիսի 2-ին Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունանի մասնակցութամբ տեղի է ունեցել ԵՄ Թվինինգ ծրագրի 1.2 ենթաբաղադրիչի՝ մայիսի 29-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում կայացած առաքելության ամփոփում:Հանդիպման ընթացքում Հայկուհի Հարությունյանը իր շնորհակալությունը հայտնեց ԵՄ Թվինինգ ծրագրի փորձագետներին՝ կարևորելլով կրթական բոլոր մակարդակներում հակակոռուպցիոն կրթության կարևորությունը, և հույս հայտնելով, որ վերապատրաստողների համար մեկնարկած պիլոտային վերապատրաստումները համապատասխան կազմակերպությունների միջոցով ևս հասանելի կդառնան ընդհանուր առմամբ բոլոր ուսուցիչների և կրթության կազմակերպիչների, իսկ մասնագիտական առումով՝ հասարակագիտության ուսուցիչների համար:Հանդիպման ընթացքում գծագրվեցին ծրագրի տեղայնացման ինստիտուցիոնալ, ինչպես նաև բովանդակային հիմքերը և հետագա անելիքները
05.06.2023