Մարիամ Գալստյանը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը

Հունիսի 12-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը։

Հաղորդման մեջ ամփոփված են Հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններով արձանագրված արդյունքները, վիճակագրական տվյալները, առկա խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև դրանց հիման վրա արված եզրահանգումներն ու ներկայացված առաջարկությունները։

Մ. Գալստյանը նշել է, որ 2024 թվականի Հանձնաժողովի գործունեությունն ուղղված է եղել հանրային ծառայության բարեվարքության համակարգի կայացմանն ու շարունակական զարգացմանը, հայտարարագրման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, հայտարարագրերի վերլուծությանը, կուսակցության ֆինանսական վերահսկողության գործընթացի կիրառման միջոցով թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանը, բարեվարքության ուսումնասիրության գործիքի միջոցով բարեվարքության առնչությամբ ռիսկեր ունեցող անձանց պաշտոնի նշանակմանը կամ հետագա պաշտոնավարմանը կանխելուն, կոռուպցիոն ռիսկերի ինստիտուտի ներդրման առնչությամբ նախապատրաստական միջոցառումների իրականացմանը, հակակոռուպցիոն կրթության իրականացմանը, հանրային իրազեկման բարձրացմանը, ինչպես նաև Հանձնաժողովի թվային գործիքների ընդլայնմանն ու կատարելագործմանը։

Տեսանյութն ամբողջությամբ՝ https://rb.gy/d7r5wv:

Scroll to Top