Ճանաչողական այց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

2025 թվականի հունիսի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հյուրընկալվել էին Երևանի Ն․ Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի «Մենեջմենթ» մասնագիտության երկրորդ կուրսի շուրջ 30 ուսանողներ։

Ճանաչողական այցի նպատակն էր ընդլայնել ուսանողների իրավագիտակցությունն ու նպաստել կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ խորքային գիտելիքներ ձեռք բերելու նպատակով՝ ուսանողները ստացան համապարփակ տեղեկատվություն «Կոռուպցիա» հասկացության սահմանման, կանխարգելման գործիքակազմերի, Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործընթացների մասին:

Հանդիպումը ներառում էր ինչպես տեսական աշխատանքներ, այնպես էլ գործնական վարժանքներ, որոնք ուղղված էին սովորողների` կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ կարողությունների և մասնակցային արժեհամակարգի զարգացմանը:

Scroll to Top