Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2024 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետով պայմանավորված՝ հայտարարատուներին մինչև հունիսի 1-ը հեռախոսազանգերի միջոցով կտրամադրվի լրացուցիչ աջակցություն նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին հետևյալ գրաֆիկով․
2025 թվականի մայիսի 17-ին, 18-ին, 24-ին, 25-ին, 28-ին ժամը 09։00-ից 18։00-ն, իսկ 2025 թվականի մայիսի 30-ին և 31-ին հեռախոսազանգերը կսպասարկվեն մինչև ժամը 20։00-ն: (012777716, 012777719, 012777721):
Ստացվող մեծաթիվ զանգերով պայմանավորված՝ հեռախոսազանգով կապ հաստատելու հնարավոր դժվարությունների դեպքում կարող եք հարցերն ուղարկել հայտարարագրման էլեկտրոնային համակարգի «Օգնություն» բաժնի կամ contact@cpcarmenia.am էլեկտրոնային փոստի միջոցով։
16.05.2025