Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) կարևորելով կոռուպցիայի կանխարգելման գործում իրազեկման հանդիպումների կազմակերպումը, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության արմատավորումը հանրակրթական դպրոցումներում, սեպտեմբերի 27-ին և 28-ին կազմակերպել էր իրազեկման հանդիպումներ Երևանի մի շարք հիմնական դպրոցների մանկավարժների և ծնողների համար: Նրանք ընտրվել էին՝ որպես հակակոռուպցիոն կրթության իրականացման «Դեսպաններ», «Հակակոռուպցիոն» սոցիալական անհատներ կրթելու և դաստիարակելու ճանապարհին:
Հանդիպումների ընթացքում կազմակերպվել է բաց քննարկումներ հետևյալ թեմաների վերաբերյալ՝ Ի՞նչ է կոռուպցիան, ինչու՞ պայքարել կոռուպցիայի դեմ, ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ:
Ծրագրի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել է «Կոռուպցիա» հասկացության, դրսևորումների, տիպաբանության, հակակոռուպցիոն բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի, ինչպես նաև Հանձնաժողովի գործառույթների վերաբերյալ թեմաներ:
Հանդիպումների ընթացքում ուսուցիչներին ներկայացվել է Հանձնաժողովի ստորաբաժանումների գործառույթները, անդրադարձ կատարելով հետևյալ թեմաներին.
- Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ
2. Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողությունը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ - Բարեվարքության ուսումնասիրությունը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ
- Կրթությունը և իրազեկումը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ
Հանդիպման ընթացքում մասնակիցները կատարել են խմբային աշխատանքներ, քննարկել իրավիճակային դեպքեր:
Հանդիպումների ընթացքում որպես բանախոսներ հանդես են եկել Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները: