«Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների ձեռնարկ»-ի շրջանակում Հանձնաժողովի անձնակազմի մասնակցությամբ քննարկում/վերապատրաստում

2023 թվականի հոկտեմբերի 5-ին և 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ ՀանձնաժողովՀանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների ձեռնարկ»-ի նախագծի շուրջ վերապատրաստում/քննարկումները:

Ձեռնարկի մշակումը հնարավոր է դարձել ԵՄ/Եվրոպայի Խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի միջոցառումների երկրորդ փուլի ներքո՝ «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի աջակցության շնորհիվորի շրջանակում որպես մշակող փորձագետ հանդես է եկել Արա Ղազարյանը:

Ձեռնարկի վերաբերյալ վերապատրաստման/քննարկման կազմակերպումն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ «Բարեվարքություն Հայաստան» ծրագրի  աջակցությամբորի ընթացքում որպես բանախոսներ հանդես են եկել Արա Ղազարյանը և Հանձնաժողովի համապատասխան վարչության աշխատակիցները:

Վերապատրաստում/քննարկումը կազմակերպվել է Հանձնաժողովի ամբողջ աշխատակազմի համար՝ վարքագծի տիպային կանոններին և դրանց մեկնաբանություններին ծանոթացնելուկարողությունների զարգացման և հետագայում արդյունավետ կիրարկման նպատակով՝ հանրային ծառայողներին վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների վերաբերյալ ուղղորդելուուսուցում տրամադրելուինչպես նաև այս գործառույթին ուղղված այլ օժանդակ գործողություններ իրականացնելու համար։

Քննարկումների արդյունքում ակնկալվում էր նաև ներկայացված առաջարկների և մեկնաբանությունների հիման վրա վերջանականացնել Ձեռնարկը և ներկայացնել Հանձնաժողովի հաստատմանը

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Ձեռնարկով սահմանված հետևյալ թեմաներին.

. Հանրային ծառայողի բարեվարքությունը մասնավոր կյանքում
. Շահերի բախման կառավարումը
. Նվերների ընդունման սահմանափակումները
. Քաղաքական չեզոքությունը և զսպվածությունը
. Հարգալիությունը և բարեկրթությունը
. Հանրային ռեսուրսների բարեխիղճ օգտագործումը
. Հանրային լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով հաղորդակցությունը

Միջոցառման ավարտին կարևորվել է վարքագծի սկզբունքներիդրանցից բխող կանոնների և Ձեռնարկի ընդհանուր դրույթների միասնական կիրառելիությունը՝ հանրային ծառայողի վարքագծի փոփոխության տեսանկյունից:

Scroll to Top