«Բարեվարքության ինստիտուցիոնալ համակարգը» թեմայով վերապատրաստում ՆԳՆ աշխատակիցների համար

Սույն թվականի ապրիլի 28-ին և 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից իրականացվել է երկօրյա դասընթաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության, փրկարար ծառայության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության 260 ծառայողների համար՝ հանրային ծառայության բարեվարքության համակարգի տարրերի և դրանց կիրառելիության վերաբերյալ:

Դասընթացի ընթացքում Հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Տիգրանուհի Խալաֆյանը մասնակիցներին ներկայացրել է բարեվարքության ինստիտուցիոնալ համակարգի տարրերը՝ անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումները, շահերի բախման կարգավորումները, նվերների ընդունման սահմանափակումները, ինչպես նաև հանրային ծառայողների վարքագծի կանոնները և դրանց մեկնաբանման առանձնահատկությունները:

Անդրադարձ է կատարվել ոստիկանության ծառայողների էթիկայի կանոններին, դրանց՝ տիպային կանոնների համապատասխանեցման անհրաժեշտությանը:  Քննարկվել են հանրային  ծառայության բարեվարքության համակարգի տարրերին վերաբերելի վերջին օրենսդրական փոփոխությունները և հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում ծրագրված առաջիկա գործողությունները:

Scroll to Top