Որպես մշտադիտարկման սուբյեկտ` 2024 թվականին ընտրվել են ՀՀ բոլոր խոշորացված համայնքների
ղեկավարները, ինչպես նաև ՀՀ բոլոր մարզպետները և վերջիններիս տեղակալները՝ ընդհանուր 105
պաշտոնատար անձինք:
Մշտադիտարկումն իրականացվել է Հանձնաժողովի կողմից նախապես սահմանված պլանի համաձայն: 2025
թվականի ապրիլին մշտադիտարկման շրջանակներում հանրային պաշտոն զբաղեցնող 105 անձի
վերաբերյալ իրականացված ուսումնասիրություններն ամբողջությամբ ավարտվել են և արդյունքներն
ամփոփվել են: Անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով 3 դեպքով
Հանձնաժողովը որոշել է նախաձեռնել վարույթ: Եվս 3 դեպքով Հանձնաժողովն անձանց նկատմամբ կիրառել
է վարչական տույժ՝ շահերի բախման իրավիճակում Հանձնաժողովին օրենքով սահմանված կարգով
հայտարարություն չներկայացնելու հիմքով:
Մշտադիտարկման ողջ գործընթացի և արձանագրված խախտումների, ինչպես նաև ընդհանուր
վիճակագրության վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով:
02.05.2025