«Կոռուպցիոն ռիսկերի քարտեզագրում․ քաղված դասեր և կիրառման հնարավորություններ» թեմայով տարածաշրջանային աշխատաժողով

2025 թվականի ապրիլի 24-25-ը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում՝ Եվրոպայի խորհրդի «Լավ կառավարման գործընկերություն (PGG) III․ Արևելյան գործընկերության տարածաշրջանում տնտեսական հանցավորության կանխարգելման և դրա դեմ պայքարի միջոցառումների ուժեղացում» ծրագրի շրջանակում կազմակերպվել է «Կոռուպցիոն ռիսկերի քարտեզագրում․ քաղված դասեր և կիրառման հնարավորություններ» թեմայով բազմաշահառու աշխատաժողովը։

Աշխատաժողովի նպատակն էր նպաստել կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման ոլորտում փորձի փոխանակմանը, ինչպես նաև ներկայացնել Եվրոպայի խորհրդի մոտեցումները համապետական մակարդակում կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեթոդաբանության առնչությամբ։

Աշխատաժողովին մասնակցել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ։ Հանձնաժողովը ներկայացնում էին Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը և Մեթոդական աջակցության վարչության գլխավոր մասնագետ Սոնա Վարդանյանը։ Նրանք ներկայացրել են Հայաստանի փորձը կոռուպցիոն ռիսկերի պիլոտային գնահատման գործընթացում՝ մասնավորապես ներքին ինքնագնահատման և ոլորտային գնահատման մոտեցումները։

Scroll to Top