2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, նվերների հաշվառման ռեեստրի վարման կարգերը, ինչպես նաև ռեեստրի լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» N 01-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում):
Պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերների հաշվառման նպատակով խնդրում ենք անցնել ստորև ներկայացված հղումով և լրացնել ձևաթուղթը։ Ձևաթուղթը լրացնելուց հետո այն անհրաժեշտ է արտահանել «Արտահանել ձևաթուղթը» կոճակի միջոցով, ստորագրել և սկանավորված տարբերակով ուղարկել Հանձնաժողովի էլեկտրոնային հասցեին՝ info@cpcarmenia.am: Էլեկտրոնային նամակին անհրաժեշտ է կցել նաև Որոշմամբ սահմանված՝ նվերի, ինչպես նաև դրա արժեքի գնահատման համար օգտագործված աղբյուրների լուսանկարները:
Տեղեկացնում ենք, որ ձևաթուղթը ստանալուց հետո Հանձնաժողովն այն սահմանված կարգով կհրապարակի իր կայքէջում։
Ձևաթղթի հղումը ստորև՝ https://shorturl.at/fgmBR
Ձևաթուղթը լրացնելու տեսաձայնագրության ուղեցույցը ստորև՝ http://surl.li/oxorc: