Հանձնաժողովը մեկնարկում է 2025 թվականի՝ անհամատեղելիության պահանջների պահպանման մշտադիտարկման աշխատանքները

Հանձնաժողովի՝ 2025 թվականի մարտի 20-ի N 02-Լ որոշմամբ հաստատվել է Հանձնաժողովի՝ անհամատեղելիության պահանջների պահպանման մշտադիտարկման 2025 թվականի պլանը: 2025 թվականի ընթացքում նախատեսվում է մշտադիտարկման պլանով սահմանված կարգով իրականացնել ՀՀ վարչապետի, փոխվարչապետերի, նախարարների և վերջիններիս տեղակալների, ինչպես նաև ՀՀ վարչապետի, փոխվարչապետերի, նախարարների խորհրդականների կողմից անհամատեղելիության պահանջների պահպանման ուսումնասիրություն:

Անհամատեղելիության պահանջների պահպանման 2025 թվականի մշտադիտարկման պլանը հասանելի է հետևյալ հղումով:

Scroll to Top