Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները և մասնագիտական ստորաբաժանման ղեկավարները մարտի 11-13-ը մասնակցել են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) քննարկումներին, որոնց առանցքային հարցերը եղել են Ծրագրի՝ Հայաստանի գնահատման 5-րդ փուլի զեկույցով առկա հանձնառությունների կատարման ուղղությամբ ՀՀ-ի կողմից իրականացված աշխատանքները և ձեռնարկված բարեփոխումները։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են հարցեր հակակոռուպցիոն քաղաքականության մշակման, շահերի բախման իրավակիրառության, հայտարարագրման առկա կառուցակարգերի, պետական գնումների ոլորտում բարեվարքության տարրերի, գործարար բարեվարքության վերաբերյալ, ինչպես նաև ՏՀԶԿ գնահատման ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր:
Քննարկումներին ներկա են եղել ներկայացուցիչներ հակակոռուպցիոն մասնագիտացված մարմիններից, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից: