Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամ Լիլիթ Ալեքսանյանը Iravaban.net-ին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու սահմանափակումներին, նվերների հաշվառման ռեեստրի իրավական հիմքերին, ինչպես նաև թույլատրելի նվերների օրենսդրական կարգավորումներին. «Նվերների ինստիտուտը օենսդրական իմաստով կատարելագործվել է, կարգավորումները հստակեցվել են օրենսդրությամբ, Հանձնաժողովը հաստատել է ենթաօրենսդրական ակտերը նվերների հաշվառման, հանձնման հետ կապված, ինչը նշանակում է, որ իրավակարգավորումներն առկա են և համապարփակ»:
Լ. Ալեքսանյանը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նվերների հաշվառման թվային պլատֆորմի ստեղծման աշխատանքներին՝ նշելով, որ այն Հանձնաժողովի առաջնային խնդիրներից է. «Թեև այս պահին աշխատանքները կասեցված են, սակայն Հանձնաժողովն այլընտրանքային տարբերակների շուրջ քննարկումներ է իրականացնում»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղմամբ: