2025թ. բյուջետային գործընթացի շրջանակներում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024թ. մարտի 14-ին, ժամը 15:00-ին նախատեսում է իրականացնել քննարկումներ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որը տեղի կունենա Հանձնաժողովի վարչական շենքում՝ ք. Երևան, Կորյուն 15:
2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի և ՀՀ 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Քննարկումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024 թվականի մարտի 13-ը, ժամը 17:00 գրանցվել հետևյալ հղումով: