Հանձնաժողովում ամփոփվել են 2023 թվականի հունիսին մեկնարկած՝ գործադիր իշխանության մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց անհամատեղելիության պահանջների պահպանման մշտադիրտակման արդյունքները:
Որպես մշտադիտարկման սուբյեկտ` 2023 թվականին ընտրվել էին գործադիր իշխանության ներկայացուցիչները՝ հիմնվելով Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) գնահատման 5-րդ շրջափուլի զեկույցի վրա, որի հիմնական թիրախը կենտրոնական կառավարման համակարգի, մասնավորապես՝ գործադիր իշխանության բարձրագույն կամ ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք են:
Մշտադիտարկումն իրականացվել էր Հանձնաժողովի կողմից նախապես սահմանված պլանի համաձայն: 2024 թվականի մարտին մշտադիտարկման շրջանակներում հանրային պաշտոն զբաղեցնող թվով 108 անձի վերաբերյալ իրականացված ուսումնասիրություններն ամբողջությամբ ավարտվել են և արդյունքներն ամփոփվել են: Անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով 2 դեպքում հարուցվել է համապատասխան վարույթ:
Մշտադիտարկման ողջ գործընթացի և արձանագրված խախտումների, ինչպես նաև ընհանուր վիճակագրության վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝ https://shorturl.at/jqD36: