Մարտի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հյուրընկալվել են «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչները: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Վենետիկի հանձնաժողովի անդամներ Օլիվեր Կասկին (Էստոնիայի հարցով Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամ), Կատարինա Փաբելին (Ավստրիայի հարցով Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամ), Մայքլ Յանսենին (Վենետիկի հանձնաժողովի քարտուղարություն), Համաձիրիպի Մանիկվային (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների մասով խորհրդական):
Հանդիպման ընթացքում քննարկվել է ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծի՝ Հանձնաժողովին վերաբերելի դրույթները, ինչպես նաև կուսակցությունների ֆինանսական հսկողության վերաբերյալ հարցեր:
Հանձնաժողովի անդամները շնորհակալություն են հայտնել համագործակցության համար, ինչպես նաև վերահաստատել հետագա համագործակցության պատրաստակամությունը: