Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության գնահատման զեկույցի ներկայացում

Մարտի 28-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողովանդամները և ստորաբաժանման ղեկավարները մասնակցել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից իրականացված՝ Հանձնաժողովի գործունեության գնահատման արդյունքների ներկայացման միջոցառմանը:

Ուսումնասիրությունն իրականացվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

ԿԿՀ գործունեությունն ուսումնասիրվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից մշակված՝ հակակոռուպցիոն մարմինների գնահատման մեթոդաբանության հիման վրա՝ գնահատելով ԿԿՀն 6 չափման ուղղություններովներառյալ՝ կառույցի անկախությունն ու կարգավիճակըֆինասնական ու մարդկային ռեսուրսներով ապահովվածությունըհաշվետվողականությունն ու ներքին բարեվարքությունըկոռուպցիայի կանխարգելումըհակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումըհանրային պաշտոնյաների և ծառայողների բարեվարքության պահանջների ապահովումըհամագործակցությունն ու արտաքին հարաբերությունները։ Կիրառված մեթոդաբանությունը հնարավորություն է տվել գնահատել ԿԿՀի գործունեությունը նաև Ջակարտայի սկզբունքներին համապատասխանության և արտաքին ու ներքին գործոնների ազդեցության տեսանկյունից։ Գնահատումն իրականացվել է ԿԿՀ ձևավորումից մինչ 2022թ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։

Հանձնաժողովի անդամները շնորհակալություն են հայտնել կատարված աշխատանքի և արդյունքները համապարփակ ներկայացնելու համար՝ նշելովոր գնահատումն իրականացվել է 2022 թվականի արդյունքներովու զեկույցում մատնանշված մի շարք խնդիրներ արդեն լուծված են կամ քայլեր են ձեռնարկվում լուծման ուղղությամբ և արդյունքները շոշափելի կդառնան առաջիկա տարում։

Scroll to Top