«Նվերների ընդունման սահմանափակումների վերաբերյալ առկա կառուցակարգերը և իրականացված օրենսդրական վերջին փոփոխությունները». Աշխատաժողով

«Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» խորագրով հանրային իրազեկման արշավի շրջանակում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Տիգրանուհի Խալաֆյանը մասնակցել է «Նվերների ընդունման սահմանափակումների վերաբերյալ առկա կառուցակարգերը և իրականացված օրենսդրական վերջին փոփոխությունները» խորագրով պանելային քննարկմանը:

Քննարկման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են նվերների ընդունման սահմանափակումների ոլորտում օրենսդրական վերջին փոփոխությունները, նվերների հաշվառման գործընթացը, նվերների ընդունման սահմանափակումների և նվերների հաշվառման գործընթացի կանոնակարգման՝ Հանձնաժողովի լիազորությունները:

Հանդիպման երկրորդ հատվածում կազմակերպվել են պանելային քննարկումներ «Քաղաքացիական վերահսկողությունը և մեդիայի դերը պետական կառույցներում կոռուպցիոն ռիսկերի կառավարման գործում» խորագրով:

Միջոցառումներն իրականացվել է Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի աջակցությամբ։

Scroll to Top