Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչություն
Վարչությունն իր խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1)հետևում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների, շահերի բախման կարգավորումների, ինչպես նաև նվերների ընդունման սահմանափակումների պահպանմանը.
2)ապահովում է ազդարարների, թեժ գծերի միջոցով տեղեկատվության ստացումը, դիմումների և գրությունների ստացումը, մամուլի հաղորդագրությունների ստացումը և իրականացնում է դրանց հիման վրա ուսումնասիրություններ.
3)իրականացնում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների, շահերի բախման, նվերների ընդունման ինստիտուտների շուրջ առկա թե՛ հայաստանյան, և թե՛ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն և տեղայնացում, մշակում և Հանձնաժողովի հաստատմանը ներկայացնում այդ ինստիտուտների կատարելագործմանն ուղղված միջոցառումների և փոփոխությունների նախագծեր, ինչպես նաև ապահովում է այդ միջոցառումների և փոփոխությունների իրականացումն ու գործարկումը.
4)մշակում և Հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնագիրքը և դրա մեկնաբանությունների ուղեցույցը և պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը, վարքագծի կանոնների կիրառման ուղեցույցերը.
5)մշակում է հանրային ծառայողների վարքագծի ոլորտային կանոնագրքերի մշակման և կիրարկման ուղեցույցը.
6)մշակում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը.
7)վերահսկում է Հանձնաժողովի կողմից վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, շահերի բախման կարգավորումների խախտումների վերաբերյալ կազմված եզրակացություններով սահմանված պահանջների և առաջարկների իրականացումը…
Ավելին՝ Կանոնադրությունում:
Վարչության գործունեությունը համակարգում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ՝ Լիլիթ Ալեքսանյանը: