«Մանկավարժների և ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում». Աշխատաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը` (այսուհետ՝ Հանձնաժողով) կարևորելով կոռուպցիայի ընկալման փոփոխության գործում ուսուցիչների և ծնողները դերը, հոկտեմբերի 25-ին կազմակերպել էր հերթական աշխատաժողովը, որին ներկա էին ք. Երևանի ավագ դպրոցներից շուրջ 30 մանկավարժներ և ծնողներ:

Հանդիպման նպատակն էր պրակտիկ հմտությունների և գիտելիքների փոխանցումը մանկավարժներին և ծնողներին, ովքեր ձեռք բերած կարողությունները կկիրառեն կրթական/դաստիրակչական ոլորտներում:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են կոռուպցիայի տիպաբանությունը, տեսակները, կազմակերպվել են ակտիվ քննարկումներ կոռուպցիայի գնի և ազդեցության վերաբերյալ, ներկայացվել են կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մարմինների շրջանակը, Հանձնաժողովի գործառույթները, լիազորությունները: Մասնակիցները ծանոթացել են մի շարք մեթոդների՝ կոռուպցիայից զերծ միջավայր ստեղծելու և հակակոռուպցիոն կրթական ծրագրերն արդյունավետ իրականացնելու նպատակով:

Կազմակերպվել են քննարկումներ կոռուպցիայի ընկալման համաթվի, Հայատանի ցուցանիշների վերաբերյալ:

Մասնակիցները ընդգծել են հակակոռուպցիոն կրթական ոլորտում հետագա ակտիվ համագործակցության և համատեղ ծրագերի զարգացման կարևորությունը:

Scroll to Top