Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակիցները հոկտեմբերի 11-ին Վանաձորի Թեժ լեռ հանգստյան գոտում բանախոսությամբ հանդես են եկել Տավուշի և Շիրակի մարզերի երիտասարդների համար կազմակերպված ճամբարում, որն իրականացվել է «Շիրակի եւ Տավուշի մարզերի հակակոռուպցիոն երիտասարդական ցանց» ծրագրի շրջանակում (այսուհետ՝ Ծրագիր): Ճամբարին մասնակցել են Տավուշի եւ Շիրակի մարզերի դպրոցների, քոլեջների և բարձրագույն ուսումնական հաստատությունների 14-ից 25 տարեկան շուրջ 100 երիտասարդներ։
Հակակոռուպցիոն երիտասարդական ճամբարի շրջանակում մասնակիցները ծանոթացել են Հանձնաժողովի գործառույթների և լիազորությունների շրջանակին, կառուցվածքին, կոռուպցիայի կանխարգելման հիմնական գործիքակազմերին: Ծավալվել են քննարկում կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ամրապնդմանն ուղղված կրթական նախագծերի, կոռուպցիայի բացասական հետևանքների վերաբերյալ: Մասնակիցները կատարել են խմբային աշխատանքներ և ներկայացրել գործնական աշխատանքներ:
«Ռեստարտ Իջևան» և «Ռեստարտ Գյումրի» ՀԿ-ների համագործակցությամբ «Շիրակի և Տավուշի մարզերի հակակոռուպցիոն երիտասարդական ցանց» ծրագիրն իրականացվում է «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի շրջանակներում՝ Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, որը նպատակ ունի աջակցելու Տավուշի, Շիրակի մարզի երիտասարդության շրջանում կոռուպցիոն երևույթների և դրանց հակազդման մեխանիզմների մասին իրազեկվածության բարձրացմանը։