Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքն այսուհետ հասանելի է նաև անգլերեն տարբերակով

Հանձնաժողովի՝ 2024 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ սահմանվել և ապրիլի 1-ից ուժի մեջ են մտել պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորիդատավորիԲարձրագույն դատական խորհրդի անդամիդատախազիքննիչի), համայնքների ղեկավարներինրանց տեղակալներիԵրևան համայնքի վարչական շրջանների ղեկավարներինրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները:

Կանոնները հիմնված են «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներիինչպես նաև 2022 թվականին Հանձնաժողովի սահմանած՝ վարքագծի տիպային կանոնների վրա։

Վարքագծի կանոնագիրքը պարունակում է վարքագծի 66 պարտադիր և 9              խրախուսելի կանոններ, որոնցով պետք է կարգավորվի հանրային որոշակի             պաշտոններ զբաղեցնող անձանց վարքը՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված հարաբերություններումինչպես նաև՝ մասնավոր կյանքումայն դեպքերումերբ մասնավոր վարքագիծը կարող է վերագրվել հանրային իշխանության մարմնին կամ հանրային ծառայությանը։

Կանոնագրքին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://shorturl.at/FXN7H:

Scroll to Top