Կոռուպցիայի կանխարգելումը հանդիսանում է հակակոռուպցիոն քաղաքականության գերակա ոլորտներից մեկը: 2019 թվականին ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կենտրոնական տեղ է զբաղեցնում կոռուպցիայի դեմ պայքարում:
Հանձնաժողովի գործունեության ուղղությունները բավականին լայն ու բազմազան են՝ ներառյալ հայտարարագրերի վերլուծությունը, բաեվարքության ուսումնասիրությունը, կոռուպցիոն ռիսկերի գնահատումը, վարքագծի կանոնների ներդնումը, հակակոռուպցիոն կրթությունը և այլն: