«Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության հարցաթերթիկի» և «Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի» էլեկտրոնային ձևաչափով լրացման ենթակա տարբերակները կարող եք ներբեռնել այստեղ:
Սահմանված Հարցաթերթիկները բաղկացած են հետևյալ բաժիններից՝
- Կենսագրական տվյալներ,
- Կրթության, աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ,
- Շահերի վերաբերյալ տեղեկություններ,
- Քրեական, վարչական, կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու վերաբերյալ տեղեկություններ,
5․Քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության վերաբերյալ տեղեկություններ,
- Գույքային դրության վերաբերյալ ամփոփ տեղեկություններ։
Հարցաթերթիկներն անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ․
1․ Յուրաքանչյուր բաժնի հարցերի դաշտում՝ ձախ կողմում, գտնվող «ավելացնել» կոճակի միջոցով ավելացնել նոր սյուն և լրացնել Ձեզ վերաբերելի հարցի պատասխանը։ Մի քանի պատասխանի առկայության դեպքում նույն կոճակի միջոցով կարող եք համապատասխանաբար ավելացնել մի քանի սյուն։ Նույն սկզբունքով պատասխանը սխալ լինելու դեպքում կամ հեռացնելու համար անհրաժեշտ է սեղմել «ջնջել» կոճակը։
2․Այն հարցերը, որոնք Ձեզ վերաբերելի չեն կամ Դուք այդ հարցերի պատասխանները չունեք, պետք չէ սյուն ավելացնել կամ ինչ-որ բան լրացնել։ Այդ հատվածները խնդրում ենք թողնել առանց լրացնելու։
3․Ընդհանուր լրացվածության ամբողջականությունը ստուգելու և սխալները հայտնաբերելու համար անհրաժեշտ է սեղմել «Մանրամասն հաշվետվություն» կոճակը: Բացվող էջում «X» կարմիր գունանշված պայմանանշանը հայտնում է, որ նշված տողերում առկա են չլրացված պարտադիր դաշտեր. անհրաժեշտ է վերադառնալ համապատասխան բաժնի համապատասխան հարցին և լրացնել պահանջվող տվյալները: Դուք կարող եք ետ վերադառնալ համապատասխան բաժնի համապատասխան հարցին և շտկել բացթողումը կամ լրացնել չլրացված դաշտը։
4․Հարցաթերթիկը արտահանելու համար անհրաժեշտ է, որ ընդհանուր լրացվածության աստիճանը կազմի 100 %: Հարցաթերթիկը լրացնելուց, տվյալների և լրացման ենթակա դաշտերի ամբողջականությունը ստուգելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Արտահանել հարցաթերթիկը» կոճակը։
5․PDF ձևաչափով արտահանված հարցաթերթիկները անհրաժեշտ է տպել, ստորագրել յուրաքանչյուր էջի ներքևի հատվածում և տպված տարբերակը ներկայացնել իրավասու մարմին: Միաժամանակ, հարցաթերթիկի էլեկտրոնային տարբերակը (Excel ձևաչափով) ուղարկվում է Հանձնաժողովի իրավասու ստորաբաժանման պաշտոնական էլեկտրոնային փոստի integrity@cpcarmenia.am հասցեին։
Հարցաթերթիկի լրացման հետ կապված հարցերի դեպքում զանգահարել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հետևյալ հեռախոսահամարնով՝ 012 77 77 28 կամ ուղարկել նամակ integrity@cpcarmenia.am հասցեին։