Հայտարարություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ (այսուհետ՝ Հանձնաժողով) կարևորելով ՔՀԿ-ների դերը ոչ ֆորմալ կրթության կազմակերպման գործում, ինչպես նաև՝ հաշվետվողականության մեխանիզմների մշակման և բարեվարքության ամրապնդման գործում վերջիններիս հակակոռուպցիոն ջանքերը, շարունակում է իրականացնել Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված՝ ՔՀԿ-ների և ՔՀԿ-ների ցանցերի կարողությունների հզորացմանն ուղղված աշխատանքները:

Այս համատեքստում Հանձնաժողովը համագործակցում է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի հետ, որի աջակցությամբ հայտարարվել է դրամաշնորհային մրցույթ՝ «Հայաստանում բարեվարքության ամրապնդման նպատակով ՔՀԿ-ների կարողությունների զարգացում» թեմայով:

Հետաքրքրված և սահմանված չափանիշներին համապատասխանող ՔՀԿ-ներին հրավիրում ենք մասնակցելու հայտարարված դրամաշնորհային մրցույթին:

Հայտերի ներկայացման պահանջներին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://rb.gy/aidfmj:

Scroll to Top