Հունիսի 4-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երևանի ավագանու նիստին հնչած արտահայտությունների հետ կապված վարույթ է հարուցել Տիգրան Ավինյանի նկատմամբ։
Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը նշում է՝ վարքագծի կանոններին առերևույթ չհամապատասխանող արտահայտություններ արել են նաև ավագանու անդամները, սակայն վարույթը միայն Երևանի քաղաքապետի մասով է հարուցվել։ Ավագանու անդամների վարքագծի կանոնները սահմանված չեն, ավելին՝ «Հանրային ծառայության մասին» օրենքը չի նախատեսում այդ կանոնների սահմանումը, ինչպես նաև չի նախատեսում, թե որ մարմինն է իրավասու այդ կանոնները սահմանել և հետո քննել նաև վարքագծի առերևույթ խախտման դեպքերը:
Հանձնաժողովը գտել է, որ քաղաքապետը խախտել է վարքագծի կանոնները։
Մանրամասները՝ տեսանյութում։