Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կոռուպցիայի կանխարգելման ինստիտուտի և բարեվարքության վերաբերյալ իրազեկման արշավների շրջանակներում, 2024 թվականի օգոստոսի 22-ին և 23-ին, կազմակերպել էր հանդիպումներ Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքներում՝ մանկավարժների և դպրոցահասակ երեխաների ծնողների շրջանում:
Իրազեկման հանդիպումներին, ք. Կապանի 13 ուսումնական հաստատություններից, իսկ ք. Սիսիանի և Սիսիան խոշորացված համայնքի 12 ուսումնական հաստատություններից, մասնակցել են թվով 59 մանկավարժներ և ծնողներ, ովքեր ամրապնդել են կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման մշակույթի վերաբերյալ իրենց ընկալումներն ու գիտելիքները:
Հանդիպումների ընթացքում մասնակիցները ծանոթացել են Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգին, Հանձնաժողովի գործառույթների և լիազորությունների շրջանակին: Ներկայացվել է «Կոռուպցիա» հասկացությունը, դրա կանխարգելման միջոցները, հակակոռուպցիոն բարեփոխումները՝ կարևորելով մանկավարժների և դպրոցահասակ երեխաների ծնողների մասնակցությունը «Կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն» ունեցող միջավայրի ստեղծման գործում:
Որպես բանախոսներ՝ հանդես են եկել Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները:
Մասնակցային քննարկումների ընթացքում հնչել են տարաբնույթ հարցեր, մասնակիցները կիսվել են կոռուպցիայի վերաբերյալ իրենց պատկերացումներով, ինչպես նաև խրախուսել համանման հանդիպումների կազմակերումն ու համագործակցությունը: