Ազդարարում
Ազդարարաման համար պատասխանատու անձի տվյալներ
Ազդարարման համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ազդարարում է համարվում ազդարարի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական հիմնարկներում և կազմակերպություններում, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպություններում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդումն Օրենքով նախատեսված իրավասու անձին կամ մարմին:
Հայաստանի Հանրապետության Կառավարության 15.03.2018թ.-ի N 272 - Ն որոշման Հավելված N 1-ի 1-ին և 2-րդ կետերի հիման վրա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նախագահի 26.03.2019թ. Հ-6 հրամանով Հանձնաժողովի իրավաբանական և վարույթների վարչության պետի պաշտոնակատար Սյուզաննա Ստյոպայի Պողոսյանը նշանակվել է ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ:
Հաղորդման հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար ազդարարման համար պատասխանատու անձի տվյալները.
Սյուզաննա Պողոսյան
Հեռ.՝ (+374 10) 590243
Էլ. հասցե՝ syuzanna.poghosyan@ethics.am