Նորություններ
-
19.04.2013
«Հանրային ոլորտի էթիկան Հայաստանում և ԵՄ-ում» թեմայով համաժողով
Հանձնաժողովը 2012 թվականից ակտիվ համագործակցում է Եվրոպական միության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ՝ ՍԻԳՄԱ (SIGMA) ծրագրի շրջանակներում և 2013 թվականի ապրիլի 19-ին կազմակերպել է “Հանրային ոլորտի էթիկան Հայաստանում և ԵՄ-ում” թեմայով համաժողով, որի ընթացքում ներկայացվել են հանրային ոլորտի էթիկայի եվրոպական համակարգերն ու դրանց զարգացման փորձը, ինչպես նաև էթիկայի զարգացման եվրոպական լավագույն փորձի կիրառման հնարավորությունները Հայաստանում: ...
-
11.04.2013
«Ռիսկերի գնահատում, կոռուպցիայի խորքային պատճառների տիպաբանություն» թեմայով սեմինար Քիշնևում
2013 թվականի ապրիլի 11-ից 12-ը Արևելյան գործընկերության և Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» ծրագրի շրջանակում Մոլդովայի արդարադատության ազգային ինստիտուտի և Ազգային հակակոռուպցիոն կենտրոնի կողմից Քիշնևում կազմակերպվել էր տարածաշրջանային կոնֆերանս՝ «Ռիսկերի գնահատում, կոռուպցիայի խորքային պատճառների տիպաբանություն» թեմայով: Նշված միջոցառմանը մասնակցել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Արմեն Խուդավերդյանը՝...
-
14.01.2013
Հանդիպում Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության պատվիրակության հետ
2013 թվականի հունվարի 14-ից մինչև 18-ը տեղի է ունցել Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության պատվիրակության այցը Երևան՝ ՏԶՀԿ փորձագետ Խավիեռ Սիստեռնասի գլխավորությամբ: Այցի հիմնական նպատակն էր Հայաստանի էթիկայի համակարգի ուսումնասիրությունը և դրա զարգացման հայեցակարգի մշակման վերաբերյալ շահագրգիռ կողմերի հետ քննարկումների իրականացումը: Այցի ընթացքում պատվիրակության անդամները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, այդ թվում՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանի, ՀՀ...
-
07.12.2012
«Հակակոռուպցիոն ռազմավարական շրջանակներ» թեմայով կլոր սեղան քննարկում
2012 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել ԵՄ խորհրդատվական խմբի կազմակերպած «Հակակոռուպցիոն ռազմավարական շրջանակներ» թեմայով կլոր սեղան քննարկումը, որի նպատակն էր մտքեր փոխանակել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործողությունների և ապագա ռազմավարությունների արդյունավետության բարձրացման վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը և հանձնաժողովի անդամներ Արմեն Խուդավերդյանն ու Լիլիթ...
-
30.11.2012
«Պետական պաշտոնյաների էթիկայի խթանում» թեմայով համաժողով Ծաղկաձորում
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2012 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը մասնակցել է ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված՝ Ծաղկաձորում տեղի ունեցած «Պետական պաշտոնյաների էթիկայի խթանում» թեմայով համաժողովին, որտեղ բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը ու Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը: Միջոցառման հիմնական նպատակն էր ներկայացնել ԱՄՆ Հեթչի օրենքով ամերիկյան պաշտոնյաների...
-
22.11.2012
Հանդիպում Արևելյան գործընկերության և Եվրոպայի խորհրդի փորձագետների խմբի հետ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2012 թվականի նոյեմբերի 22-ին ընդունել է Արևելյան գործընկերության և Եվրոպայի խորհրդի «Լավ կառավարում և կոռուպցիայի դեմ պայքար» համատեղ ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած միջազգային փորձագետների խմբին: Հանդիպման ժամանակ քննարկվել է փորձագիտական խմբի կողմից պատրաստված «Պետական ծառայողների ֆինանսական վերահսկողություն (Եկամուտների և ակտիվների հայտարարագրեր)» թեմայով ուսումնասիրությունը, որը նվիրված էր Հայաստանի...
-
07.10.2012
«էթիկան հանրային կառավարման համակարգում» սեմինար
2012 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև հոկտեմբերի 12-ը Էստոնիայում և Ֆինլանդիայում տեղի է ունեցել Էստոնիայի Արևելյան համագործակցության կենտրոնի, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության, Շվեդիայի զարգացման և համագործակցության գործակալության, Եվրոպական հանձնաժողովի ու Տարտու համալսարանի Եվրոքոլեջի կողմից կազմակերպված «էթիկան հանրային կառավարման համակարգում սեմինարը, որին մասնակցել ու զեկույցով հանդես է եկել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը:...
-
23.04.2012
«Պետական պաշտոնյաների ակտիվների հայտարարագրման թափանցիկություն և հանրային հատվածի բաց տվյալներ» թեմայով սեմինար Թբիլիսիում
Արևելյան գործընկերության «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի շրջանակներում Հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը մասնակցել է «Պետական պաշտոնյաների ակտիվների հայտարարագրման թափանցիկություն և հանրային հատվածի բաց տվյալներ» թեմայով սեմինարին , որը տեղի է ունեցել 2012 թվականի ապրիլի 23-ին Թբիլիսիում: Այցը համատեղվել է Վրաստանի Քաղաքացիական ծառայության բյուրոյի նախագահ Իրակլի...