ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ինչպես լրացնել բարեվարքության հարցաթերթիկը

26.07.2024


«Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության հարցաթերթիկի» և «Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի» էլեկտրոնային ձևաչափով լրացման ենթակա տարբերակները կարող եք ներբեռնել այստեղ:

Սահմանված Հարցաթերթիկները բաղկացած են հետևյալ բաժիններից՝

1. Կենսագրական տվյալներ,

2. Կրթության, աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ, 

3. Շահերի վերաբերյալ տեղեկություններ,

4. Քրեական, վարչական, կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու վերաբերյալ տեղեկություններ,

5Քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության վերաբերյալ տեղեկություններ,

6. Գույքային դրության վերաբերյալ ամփոփ տեղեկություններ։

Հարցաթերթիկներն անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ

1 Յուրաքանչյուր բաժնի հարցերի դաշտում՝ ձախ կողմում, գտնվող «ավելացնել» կոճակի միջոցով ավելացնել նոր սյուն և լրացնել Ձեզ վերաբերելի հարցի պատասխանը։ Մի քանի պատասխանի առկայության դեպքում նույն կոճակի միջոցով կարող եք համապատասխանաբար ավելացնել մի քանի սյուն։ Նույն սկզբունքով պատասխանը սխալ լինելու դեպքում կամ հեռացնելու համար անհրաժեշտ է սեղմել «ջնջել» կոճակը։

2Այն հարցերը, որոնք Ձեզ վերաբերելի չեն կամ Դուք այդ հարցերի պատասխանները չունեք, պետք չէ սյուն ավելացնել կամ ինչ-որ բան լրացնել։ Այդ հատվածները խնդրում ենք թողնել առանց լրացնելու։

3Ընդհանուր լրացվածության ամբողջականությունը ստուգելու և սխալները հայտնաբերելու համար անհրաժեշտ է սեղմել «Մանրամասն հաշվետվություն» կոճակը: Բացվող էջում «X» կարմիր գունանշված պայմանանշանը հայտնում է, որ նշված տողերում առկա են չլրացված պարտադիր դաշտեր. անհրաժեշտ է վերադառնալ համապատասխան բաժնի համապատասխան հարցին և լրացնել պահանջվող տվյալները: Դուք կարող եք ետ վերադառնալ համապատասխան բաժնի համապատասխան հարցին և շտկել բացթողումը կամ լրացնել չլրացված դաշտը։

4Հարցաթերթիկը արտահանելու համար անհրաժեշտ է, որ ընդհանուր լրացվածության աստիճանը կազմի 100 %: Հարցաթերթիկը լրացնելուց, տվյալների և լրացման ենթակա դաշտերի ամբողջականությունը ստուգելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Արտահանել հարցաթերթիկը» կոճակը։

5PDF ձևաչափով արտահանված հարցաթերթիկները անհրաժեշտ է տպել, ստորագրել յուրաքանչյուր էջի ներքևի հատվածում և տպված տարբերակը ներկայացնել իրավասու մարմին: Միաժամանակ, հարցաթերթիկի էլեկտրոնային տարբերակը (Excel ձևաչափով) ուղարկվում է Հանձնաժողովի իրավասու ստորաբաժանման պաշտոնական էլեկտրոնային փոստի integrity@cpcarmenia.am հասցեին։

Հարցաթերթիկի լրացման հետ կապված հարցերի դեպքում զանգահարել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հետևյալ հեռախոսահամարնով՝ 012 77 77 28 կամ ուղարկել նամակ integrity@cpcarmenia.am հասցեին։