ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ՄՇԱԿՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ

24.03.2023


Հանրային ծառայողների վարքագծի միասնական նորմերի ապահովման նպատակով, 2022 թվականի հունիսի 17-ին Հանձնաժողովի կողմից ընդունվել են Հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնները, որոնք հիմք են հանդիսանում հանրային իշխանության համապատասխան մարմինների կողմից հանրային ծառայության առանձին տեսակների համար համանման կանոնների (կանոնագրքերի) մշակման և սահմանման համար՝ ելնելով այդ մարմիններում ծառայության առանձնահատկություններից:

Հանրային ծառայողների վարքագծի ոլորտային կանոնագրքերի մշակման և կիրարկման գործընթացը մշակող մարմինների համար ավելի դյուրին դարձնելու նպատակով՝ Հանձնաժողովը մշակել է  Հանրային ծառայողների վարքագծի ոլորտային կանոնագրքերի նախագծերի մշակման և կիրարկման ուղեցույցը (այսուհետ՝ Ուղեցույց)

      Ուղեցույցն օժանդակելու է մարմիններին հանրային ծառայողների վարքագծի ոլորտային կանոնագրքերի նախագծերի մշակման և հանրային ծառայողների վարքագծի ոլորտային կանոնագրքերի կիրարկման գործընթացներն առավել համակարգված և ներառական դարձնելու գործում, ինչպես նաև նպաստելու է հանրային ծառայությունում բարեվարքության միասնականության ապահովմանը: