ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանրային քննարկում՝ կուսակցությունների ներկայացուցիչների հետ

20.06.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կուսակցությունների ֆինանասկան գործունեության վերահսկողության գործընթացում մշտապես ներգրավում է դրա գլխավոր շահառուներին՝ կուսակցությունների ներկայացուցիչներին:

Հանձնաժողովին վերապահված՝ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացմամբ պայմանավորված՝ 2022 թվականի հունիսի 16-ին Հանձնաժողովի նիստերի դահլիճում կազմակերպել է հանրային քննարկում կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որին մասնակցել են նախապես գրանցված կուսակցությունների ներկայացուցիչներ:

Կուսակցության տարեկան հաշվետվության ձևի նախագիծը, որն ուսումնասիրելու համար նախօրոք տրամադրվել էր կուսակցության ներկայացուցիչներին, մանրամասն քննարկվեց ներկաների հետ, իսկ հանդիպման ընթացքում հնչած առաջարկություններն արձանագրվեցին՝ համապատասխան իրավական ակտի նախագծում ներառելու նպատակով:

Քննարկման մասնակիցների հիմնական առաջարկներն ուղղված էին «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի համապատասխան դրույթների փոփախություններին, որոնք դուրս են Հանձնաժողովի լիազորություններից և կազմակերպված քննարկման առարկայից, այնուամենայնիվ, դրանք արձանագրվեցին, հետագայում համապատասխան փոփոխությունների նախաձեռնության դեպքում անդրադառնալու համար: