ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանրային քննարկման հրավեր կուսակցություններին

10.06.2022


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կարևորելով իրավական ակտերի նախագծերի մշակման ընթացքում հանրային քննարկումների դերը և դրանց արդյունքում հնչած առաջարկություններն ու դիտարկումները, հերթական անգամ հրավիրում է կուսակցությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու կուսակցության տարեկան հաշվետվության ձևի նախագիծը, որը դեռևս հունիսի 2-ին ուղարկվել է կուսակցություններին՝ ուսումնասիրելու:

Քննարկմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել սույն հղումով:

Գրանցման վերջնաժամկետը՝ 13/06/2022թ., ժամը՝ 18:00: Գրանցված մասնակիցները քննարկման վայրի և ժամի վերաբերյալ կծանուցվեն էլեկտրոնային փոստի միջոցով: