ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Մեկնարկում է «Հայաստանում բարեվարքության խթանում և հանրային ոլորտում կոռուպցիայի կանխարգելում» ԵՄ Թվիննինգ ծարգիրը

09.06.2022


2022 թվականի հունիսի 6-ից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հյուրընկալել է «Հայաստանում բարեվարքության խթանում և հանրային ոլորտում կոռուպցիայի կանխարգելում» ԵՄ Թվիննինգ ծարգրի 2-րդ և 4-րդ բաղադրիչների համակարգող Փիթեր Վայսին և Դետլեֆ Կրոյցերին: Թվիննինգի 2-րդ և 4-րդ բաղադրիչները միտված են կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ ռազմավարական հաղորդակցման և համագործակցային մեխանիզմների գործարկմանն ու պետական մասնակցությամբ կազմակերպություններում բարեվարքության կառուցակարգերի ներդրմանը (կոռուպցիոն ռիսկերի գնահատում):

«Հայաստանում բարեվարքության խթանում և հանրային ոլորտում կոռուպցիայի կանխարգելում» ԵՄ Թվիննինգ ծրագրի համակարգող Դայանա Ստեփանիան, Փիթեր Վայսը և Դետլեֆ Կրոյցերը հանդիպումներ ու աշխատանքային քննարկումներ ունեցան Հանձնաժողովի աշխատակիցների, տվյալ բաղադրիչների պատախանատու ստորաբաժանումների հետ, որի ընթացքում վերհանվեց և հստակեցվեց ծրագրի կողմից Հանձնաժողովին տրամադրվելիք աջակցության շրջանակը:

Հանձնաժողովի աշխատակիցների և ծրագրի այլ շահառուների հետ հանդիպում-քննարկումների արդյունքում կվերջնականացվի ծրագրի 2-րդ և 4-րդ բաղադրիչների աշխատանքի պլանավորումը և հաստատված տարբերակը կներկայացվի ծրագրի շահառու կազմակերպություններին:

«Հայաստանում բարեվարքության խթանում և հանրային ոլորտում կոռուպցիայի կանխարգելում» ԵՄ Թվիննինգ ծրագրի պաշտոնական մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի սեպտեմբերից: