ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Ապօրինի գույքի նույնականացման» խորագրով աշխատաժողով՝ Հանձնաժողովի աշխատակիցների մասնակցությամբ

18.05.2022


Մայիսի 18-ին «Բաց հասարակությունների հիմնադրամի» նախաձեռնությամբ «Ալեքսանդր» հյուրանոցում տեղի է ունեցել «Ապօրինի գույքի նույնականացման» խորագրով աշխատաժողով, որը վարել է հակակոռուպցիոն փորձագետ Քերեն Գրինվեյը:

Աշխատաժողովին մասնակցել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցները, որոնք նախապես ծանոթացել էին Brave Browser, TOR Onion Router, DuckDuckGo ինտերնետային որոնման համակարգերին:

Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին՝ հասկանալու բիզնեսի սեփականությունը կորպորատիվ կառույցների միջոցով, անշարժ գույքի սեփականության իրավունքը՝ գույքային գրառումների միջոցով և օտարերկրյա ֆինանսական ակտիվների սեփականության իրավունքն այլ փաստաթղթերի միջոցով:

Բանախոս Քերեն Գրինվեյի դասախոսությունն անցել է գործնական առաջադրանքներով, որոնք վերաբերվել են անձնական ինֆորմացիայի պաշտպանությանը, ֆինանսական հարթակ ստեղծելուն և ինտերնետային տարբեր որոնման համակարգերից օգտվելուն: