ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանրային քննարկում՝ ՀԿ-ների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձանց հետ

30.03.2022


Կոռուցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ «Կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները սահմանելու վերաբերյալ» որոշման նախագծի շուրջ:

Քննարկմանը մասնակցել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնից՝  Ալեքսեյ Պետրոսյանը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբելայի Վանաձորի գրասենյակից՝  Վարդինե Գրիգորյանը և  Անտոն Իվչենկոն, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամից՝  Գենյա Պետրոսյանը և որպես անհատներ՝ Արտյոմ Մարգարյանը, Գուրգեն Հակոբյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը քննարկման մասնակիցներին է ներկայացրել Հանձնաժողովի կողմից մշակված որոշման նախագիծը, մասնավորապես՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ներկայացման պահանջները, պարտադիր աուդիտի իրականացման նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջները:

Քննարկման ընթացքում տրվել են ՀԿ-ների ներկայացուցիչներին հուզող հարցերի պատասխանները:

Հանձնաժողովի անդամը նշել է, որ աուդիտորական կազմակերպությունների հետ նախատեսվում է կազմակերպել առանձին քննարկում: