ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կուսակցությունների ընթացիկ ֆինանսական վերահսկողությանն առնչվող փաստաթղթերը փոխանցվել են ԿԿՀ

27.01.2022


Համաձայն 29.12.2020 թվականին ընդունված և 20.01.2021 թվականին ուժի մեջ մտած՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-1-Ն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի՝ 20.01.2022 թվականին Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իր մոտ առկա՝ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական վերահսկողության հետ կապված փաստաթղթերի փաթեթը փոխանցեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

Հանձնաժողովը 2022 թվականի հունվարի 1-ից ստանձնել է կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը:

Սույն կարգավորումը սահմանվել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով, ըստ որի՝ Հանձնաժողովին է վերապահվել սահմանված դեպքերի և կարգով կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվությունների (այսուհետ` կուսակցությունների տարեկան հաշվետվություններ) ներկայացման պահանջների պահպանման և դրանցում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգումը: