ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի դեմ պայքարը հայ-ամերիկյան գործակցության հիմնախնդիրներից է

25.11.2021


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության վաշինգտոնյան գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին հանդիպել է Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ։

Զրույցի ընթացքում Ալեքսանդր Սոկոլովսկին վերահաստատել է ԱՄՆ կառավարության երկարաժամկետ հանձնառությունը՝ աջակցելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումներին:

ԱՄՆ ՄԶԳ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիտարկում է որպես հիմնական գործընկեր՝ ողջ հասարակության հետ միասին արմատախիլ անելու կոռուպցիան երկրում։

ԱՄՆ ՄԶԳ-ն գործակցում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ 2019 թվականի նոյեմբերին հիմնադրումից մինչ օրս և միտված է առավել ամուր և խորը գործակցության՝ վերջերս մեկնարկած «Հայաստանի բարեվարքություն» հնգամյա ծրագրով։